Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N 36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 19 հունվարի 2018 թվականի «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամաբ իրավական և մասնագիտական հսկողության 2018 թվականի աշխատանքային ծրագիրը հաստատելու մասին» թիվ 15-Ա հրամանը, ՀՀ Լոռու մարզպետի 12 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 101/113.3/8188-18 գրությունը, ՀՀ Լոռու մարզպետի 21 հունվարի 2019 թվականի թիվ 01/113.3/00295-2019 գրությունը, 20 դեկտեմբերի 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ» թիվ 20 արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի, Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Ի գիտություն ընդունել արձանագրությունը:
- Հաստատել արձանագրության հավելվածում նշված խախտումները վերացնելու վերաբերյալ միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
- Առաջարկել Վանաձոր համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ հսկողության արդյունքում արձանագրված խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու, հետայսու այդպիսիք բացառելու ուղղությամբ:
ԿՈՂՄ ( 23) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ք. Մարուքյան | ||
Գ.Քալանթարյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Ավետյան | ||
Խ.Վարդանյան | Ա.Սիրադեղյան | ||
Հ.Մովսիսյան | Վ.Կռոյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Մ.Ապերյան | ||
Դ.Սիմոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Մելքոնյան | |||
Ս.Ղամբարյան | |||
Ս.Աղաբեկյան | |||
Ա.Լոքյան | |||
Ա.Փելեշյան | |||
Կ.Դավթյան | |||
Է.Մովսիսյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ