Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N 35-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԹԻՎ 74-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 37-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել «Վանաձոր համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու2013 թվականի հոկտեմբերի 9-ի «Վանաձորի համայնքի ղեկավարին կից, Վանաձորի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 74-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 25) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 1) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | Ս.Աղաբեկյան | |
Գ.Քալանթարյան | Է.Մովսիսյան | ||
Ա.Գրիգորյան | Ք. Մարուքյան | ||
Խ.Վարդանյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Մատինյան | Ա.Ավետյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | |||
Դ.Սիմոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Մ.Ապերյան | ||
Ս.Ղամբարյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Լոքյան | |||
Ա.Փելեշյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ