Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N 34-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29 –Ի ԹԻՎ 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձորհամայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 13.250.000 (տասներեք միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելվածի:
- Համայնքիբյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 25) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 1) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | Վ.Կռոյան | |
Գ.Քալանթարյան | Է.Մովսիսյան | ||
Ա.Գրիգորյան | Ք. Մարուքյան | ||
Խ.Վարդանյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Մատինյան | Ա.Ավետյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Կարապետյան | ||
Ա.Ափինյան | Կ.Բեկչյան | ||
Վ.Ավագյան | Մ.Ապերյան | ||
Դ.Սիմոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Մելքոնյան | |||
Ս.Ղամբարյան | |||
Ս.Աղաբեկյան | |||
Ա.Լոքյան | |||
Ա.Փելեշյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ