ՈՐՈՇՈՒՄ N 118

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N  118

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԽԱՉՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա.Փելեշյանի առաջարկը, նախաձեռնությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Հանրապետության պուրակում Արցախյան պատերազմում անհայտ կորած զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրմանը՝ համաձայն էսքիզի:
  2.  Խաչքարի տեղադրման էսքիզը և տեղադիրքը համաձայնեցնել Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի հետ:
ԿՈՂՄ (21) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան Ք. Մարուքյան
 Վ.Ավագյան Կ. Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Մ.Ապերյան Վ.Կռոյան
Հ.Ղամբարյան Ռ.Մարգարյան
Դ.Հակոբյան Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like