ՈՐՈՇՈՒՄ N 117

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N  117

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՉԱՊԱԵՎԻ ՓՈՂՈՑԸ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Չապաևի փողոցի բնակիչների անունից Տիգրան Բաղոյանի դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II բաժնի պահանջներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր քաղաքիՉապաևի փողոցը վերանվանել Մոնթե Մելքոնյանի անվան փողոց:
  2. Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի վերանվանման,այդ թվում նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները:
  3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկելՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի բաժիններ, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի անձնագրային բաժանմունքներ, ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում,Առանձնացված ստորաբաժանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժին, «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Լոռու ԳԳՄ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ:
ԿՈՂՄ (21) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան Ք. Մարուքյան
 Վ.Ավագյան Կ. Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Մ.Ապերյան Վ.Կռոյան
Հ.Ղամբարյան Ռ.Մարգարյան
Դ.Հակոբյան Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like