ՈՐՈՇՈՒՄ N 116

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N  116

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա գործկոմի 26.06.2019թ.-ի թիվ 9-1 որոշումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1176428 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.   

  1. Ընդունել Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությանը սեփականության իրավունքով պատկանող ք. Վանաձոր, Նաիրի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տուրիստական բազայի և դրանով զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նվիրատվությունը:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին`«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
  3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել Վանաձոր համայնքի բյուջեի միջոցների հաշվին:
ԿՈՂՄ (21) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան Ք. Մարուքյան
 Վ.Ավագյան Կ. Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Մ.Ապերյան Վ.Կռոյան
Հ.Ղամբարյան Ռ.Մարգարյան
Դ.Հակոբյան Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like