ՈՐՈՇՈՒՄ N 113

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N  113

 ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի     18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`

ա) Բնակելի նշանակության շինությունների նպատակով հողամասերի  համար       
                                     (10 տարի ժամկետով)

1ա.1 Զոր. Անդրանիկի փողոց թիվ 19/1-10 հողամաս  0.08396հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0592-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 16792 դրամ:

 բ) Հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար    
                                      (10 տարի ժամկետով)

1բ 1. Երևանյան խճուղի, թիվ 110-1/1 հողամաս  0.00349հա, կադաստրային ծածկագիր – 06-001-3270-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 20940 դրամ:

1բ 2. Լոռվա խճուղի, թիվ 10/2-2/2 հողամաս  0,0060հա, կադաստրային ծածկագիր – 06-001-3417-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 36000 դրամ:

գ) Ավտոտնակների համար      
     (10 տարի ժամկետով)

1գ 1. Կ. Դեմիրճյան փողոց,  թիվ 28-11/1 հողամաս  0.00198հա, կադաստրային ծածկագիր – 06-001- 0329-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 476 դրամ:

1գ 2. Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 28-11/3 հողամաս  0.00198հա, կադաստրային ծածկագիր – 06-001- 0329-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 476 դրամ:

 

ԿՈՂՄ (12) ԴԵՄ( 2) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Ք. Մարուքյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Ա.Սիրադեղյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ռ.Մարգարյան
Ս.Աղաբեկյան Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like