Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2019 թվականի N 112
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 15/1-2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԻՀՐԱՆ ԳՐԻՇԱՅԻ ՊԱՌԱՎՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Միհրան Գրիշայի Պառավյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24092016-06-0007 և Միհրան Պառավյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01022018-06-0032 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից 24.06.2019թ. տրված Բաղրամյան պողոտայի թիվ 15/1-2 հասցեի տաղավարի շուկայական արժեքի գնահատման գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 15/1-2 հասցեում գտնվող, Միհրան Գրիշայի Պառավյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 10.5քմ մակերեսովհողամասը հողի կադաստրային արժեքով՝ 20097 (քսան հազար իննսունյոթ) դրամով և դրա վրա գտնվող 9.24քմ մակերեսով տաղավարը՝ համաձայն «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված գրության՝ 130000 (հարյուր երեսուն հազար) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Միհրան Գրիշայի Պառավյանին:
- Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդիբաժնին` Միհրան Գրիշայի Պառավյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելտաղավարի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:
ԿՈՂՄ (14) | ԴԵՄ( 4) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Ք. Մարուքյան | |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | Կ. Ղուկասյան | |
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | Ա.Սիրադեղյան | |
Ա.Մատինյան | Ս.Աղաբեկյան | Ա.Ավետյան | |
Մ.Հովհաննիսյան | Ա.Լոքյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Ղամբարյան | ||
Մ.Ապերյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ