ՈՐՈՇՈՒՄ N 111

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N  111

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 15/1-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԻՀՐԱՆ ԳՐԻՇԱՅԻ ՊԱՌԱՎՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Միհրան Գրիշայի Պառավյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24092016-06-0015 և Միհրան Պառավյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01022018-06-0031 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից 24.06.2019թ. տրված Բաղրամյան պողոտայի թիվ 15/1-1 հասցեի տաղավարի շուկայական արժեքի գնահատման գրությունը,  ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 15/1-1 հասցեում գտնվող, Միհրան Գրիշայի Պառավյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 10.5քմ մակերեսովհողամասը հողի կադաստրային արժեքով՝ 20097 (քսանհազար իննսունյոթ) դրամով և դրա վրա գտնվող 9.24քմ մակերեսով տաղավարը՝ համաձայն «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված գրության՝ 135000 (հարյուր երեսունհինգ հազար) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Միհրան Գրիշայի Պառավյանին:
  2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդիբաժնին` Միհրան Գրիշայի Պառավյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելտաղավարի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ԿՈՂՄ (14) ԴԵՄ( 3) ՁԵՌՆՊԱՀ ( 1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Ք. Մարուքյան Ա.Ավետյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Կ. Ղուկասյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան  Ա.Սիրադեղյան
Ա.Մատինյան Ս.Աղաբեկյան
 Մ.Հովհաննիսյան Ա.Լոքյան
Ս.Ղամբարյան Հ.Ղամբարյան
Մ.Ապերյան Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like