Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2019 թվականի N 109
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԹԻՎ 35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔՈԹԵՋԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ՀԵՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ՀՐԱՅՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԻԼՎԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սիլվա Մարտիրոսյանի (ծնված՝ 13.03.1954թ.) դիմումը, ով հանդիսանում է նաև Հովհաննես Մարտինի Մարտիրոսյանի, Հերմինե Հովհաննեսի Մարտիրոսյանի, Հրայր Հովհաննեսի Մարտիրոսյանի, Գարիկ Հովհաննեսի Մարտիրոսյանի լիազորված անձը, Սեփականության վկայագիրը, 25․07.2019թ․ տրված թիվ 16039 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ։ 545-20190725-67-4041963), հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Ինեքս» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը և հողամասի պարզաբանագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վերականգնել Վանաձոր քաղաքի Տարոն-4 թիվ 35 հասցեում գտնվող քոթեջի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 281,0քմ մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն «Ինեքս» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի:
- Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Տարոն-4 թիվ 35 հասցեի քոթեջի սեփականատերեր Հովհաննես Մարտինի Մարտիրոսյանին, Հերմինե Հովհաննեսի Մարտիրոսյանին, Հրայր Հովհաննեսի Մարտիրոսյանին, Գարիկ Հովհաննեսի Մարտիրոսյանին և Սիլվա Մարտիրոսյանին:
- Վանաձոր համայնքի ղեկավարին՝Հովհաննես Մարտինի Մարտիրոսյանի, Հերմինե Հովհաննեսի Մարտիրոսյանի, Հրայր Հովհաննեսի Մարտիրոսյանի, Գարիկ Հովհաննեսի Մարտիրոսյանի և Սիլվա Մարտիրոսյանիհետ մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի օտարման պայմանագիր:
ԿՈՂՄ (21) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Ք. Մարուքյան | ||
Վ.Ավագյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Ավետյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Սիրադեղյան | ||
Մ.Ապերյան | Վ.Կռոյան | ||
Հ.Ղամբարյան | Ռ.Մարգարյան | ||
Դ.Հակոբյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ