Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2019 թվականի N 108
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԹԱՂԱՄԱՍԻ ԲԵԼ. ԹԻՎ 47Բ/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ (ՔՈԹԵՋԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՄՎԵԼ ԿԱՅՈՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սամվել Կայոսի Մարտիրոսյանի լիազորված անձ Սոնյա Արտեմի Օսիպյանի դիմումը, 29.03.2019թ. թիվ 814 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ: 843-20190329-79-3693919), անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1745426 վկայականը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վերականգնել Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Բել. թիվ 47բ/2 հասցեում գտնվող բնակարանի (քոթեջի) պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 256,0քմ մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:
- Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Տարոն-4 թաղամասի Բել. թիվ 47բ/2 հասցեի բնակարանի (քոթեջի) սեփականատեր Սամվել Կայոսի Մարտիրոսյանին:
- Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Սամվել Կայոսի Մարտիրոսյանիհետ մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի օտարման պայմանագիր:
ԿՈՂՄ (21) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Ք. Մարուքյան | ||
Վ.Ավագյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Ավետյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Սիրադեղյան | ||
Մ.Ապերյան | Վ.Կռոյան | ||
Հ.Ղամբարյան | Ռ.Մարգարյան | ||
Դ.Հակոբյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ