ՈՐՈՇՈՒՄ N 106

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N  106

«ՎԱՆԱՁՈՐԻ ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ.Անթառանյանի գրությունը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04072019-06-0039 վկայականը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/181/18138-17 գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 09.07.2009 թվականի թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի թիվ 24 հասցեում «Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրելու «Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ին:
  2. Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:
  3. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:
  4.  Պայմանագրի կնքման և պետական գրանցման գործընթացից հետո«Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ.Անթառանյանին` մեկամսյա ժամկետում դիմել Վանաձոր համայնքի ղեկավարին հուշարձանի պահպանական պարտավորագիր կնքելու համար:
ԿՈՂՄ (21) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան Ք. Մարուքյան
 Վ.Ավագյան Կ. Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Մ.Ապերյան Վ.Կռոյան
Հ.Ղամբարյան Ռ.Մարգարյան
Դ.Հակոբյան Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like