ՈՐՈՇՈՒՄ N 105

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N  105

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏՈՒՅԺԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահի գրությունը, ղեկավարվելով  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ կառավարության 22 հունիսի 2012 թվականի թիվ 822-Ն որոշմամբ, Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը Վանաձոր համայնքի տարածքում սեփականության իրավունքով պատկանող Երևանյան խճ. թիվ 64ա հասցեում գտնվող շինության նկատմամբ սահմանել գույքահարկի տույժի գծով արտոնություն՝ 237130 (երկու հարյուր երեսունյոթ հազար մեկ հարյուր երեսուն) ՀՀ դրամ գումարի չափով:

2.Վանաձոր համայնքի ղեկավարին` գույքահարկի հաշվառման բազայում «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:

 

 

ԿՈՂՄ (21) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Լոքյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան Ք. Մարուքյան
 Վ.Ավագյան Կ. Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Մ.Ապերյան Վ.Կռոյան
Հ.Ղամբարյան Ռ.Մարգարյան
Դ.Հակոբյան Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like