Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2019 թվականի N 104
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21 ՀՈՒՆԻՍԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի զեկուցագիրը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 20062019-06-0065 վկայականը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր համայնքի ավագանու 21 հունիսի 2017 թվականի«Վանաձոր համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին»թիվ 50-Ա որոշման 12-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝
ա) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. «Հաստատության գտնվելու վայրն է .
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու փողոց 32/4»:
2.Հաստատել «Վանաձոր համայնքի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
ԿՈՂՄ (21) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Ք. Մարուքյան | ||
Վ.Ավագյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Ավետյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Սիրադեղյան | ||
Մ.Ապերյան | Վ.Կռոյան | ||
Հ.Ղամբարյան | Ռ.Մարգարյան | ||
Դ.Հակոբյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ