ՈՐՈՇՈՒՄ N 100

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2019 թվականի N  100

 ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21 ՀՈՒՆԻՍԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 28 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 08012019-06-0030 վկայականը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի ավագանու 21 հունիսի 2017 թվականի«Վանաձոր համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին»թիվ 50-Ա որոշման 12-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝

ա) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաստատության գտնվելու վայրն է.

ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աբեղյան փողոց 46/1-1»:

2.Հաստատել «Վանաձոր համայնքի թիվ 28 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

ԿՈՂՄ ( 20) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Ա.Ափինյան Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան Տ.Նազարյան
Մ.Հովհաննիսյան Ք. Մարուքյան
Վ.Ավագյան Ա.Սիրադեղյան
Ս.Ղամբարյան Վ.Կռոյան
Մ.Ապերյան Ա.Կարապետյան
Հ.Ղամբարյան Ս.Կարապետյան
Դ.Հակոբյան Ա․Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like