Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակներում, անվտանգության կանոնների պահպանմամբ տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր 9 հարց:
Շահագրգիռ քննարկման արդյունքում ավագանին հաստատեց 8 որոշման նախագիծ: Մեկը չհաստատեց: Օրակարգը սպառելուց հետո համայնքի տարբեր խնդիրների և ավագանու գործունեության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան ավագանու անդամներ Կարինե Ղուկասյանը (ԼՀԿ), Վահե Կռոյանը (ԼՀԿ), Անահիտ Կարապետյանը (ԼՀԿ), Հայկազ Սիմիկյանը (ԼՀԿ), Դավիթ Հակոբյանը (ԲՀԿ) և Սեյրան Ղամբարյանը (ՀՀԿ):
Կրկին հիշեցնում ենք, որ Վանաձոր համայնքի ավագանու բոլոր նիստերը ուղիղ հեռարձակվել և հեռարձակվում են առցանց եղանակով, ուստի քաղաքացիները կարող են հետևել նիստերին՝ առանց տեղում ներկա գտնվելու: Թեև ավագանու նիստերը դռնբաց են, սակայն խորհուրդ ենք տալիս շահագրգիռ քաղաքացիներին շարունակել հետևել ավագանու նիստերին առցանց:
Ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա հունիսի 24-ին, ժամը՝ 11:00-ին, Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում: