Ավագանու արտահերթ նիստը չկայացավ

Այսօր՝ մայիսի 26-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստը չկայացավ: Համայնքի ղեկավարը նշեց, որ չնայած օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ավագանու բոլոր անդամները զանգվածային լրատվամիջոցների, Վանաձորի համայնքապետարանի կայք-էջի ու ցուցանակների, ինչպես նաև անհատական հեռախոսազանգերի միջոցով իրազեկվել են արտահերթ նիստի հրավիրման մասին, սակայն ավագանու անդամների կեսից ավելին չեն ներկայացել նիստին:

Համաձայն ՏԻՄ օրենքի համապատասխան կետի՝ ավագանու նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին:

You May Also Like