Ավագանու արտահերթ նիստում

Այսօր՝ հունիսի 9-ին, տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ: 17 հարցից բաղկացած օրակարգը հաստատելուց հետո սկսվեց քննարկումը: Դրանք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 123-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Վանաձոր համայնքի «Տիկնիկային թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարածքների վարձավճարների նվազագույն սակագները սահմանելու, Համայնքային սեփականություն հանդիսացող աղբատար մեքենան վարձակալությամբ հանձնելու, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գները սահմանելու, Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու և մի շարք այլ որոշման նախագծերի հավանություն տալու մասին էին: Ավագանու հաստատմանն էին ներկայացված նաև Վանաձոր համայնքի ավագանու անդամներ Կարեն Դավթյանին, Արտյոմ Գրիգորյանին և Հայկազ Սիմիկյանին Վանաձոր համայնքի ավագանու շահերը ՀՀ վարչական դատարանում ներկայացնելու համար ավագանու կողմից լիազորելու մասին հարցերը:
Ավագանու քննարկմանը ներկայացված բոլոր հարցերն ընդունվեցին:
Վերջին հարցով ավագանին հաստատեց այս գումարման ավագանու վերջին հերթական նիստի օրը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

You May Also Like