Համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ի լրումն 2016թ. մարտի 15-ի համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգի

       Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

 

  1. 2013-2016 թվականների Վանաձոր համայնքի զարգացման քառամյա ծրագրի 2015թ. հաշվետվությունը

զեկ.` Լ.Դավթյան

 

  1. Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին

զեկ.` Գ.Սիմոնյան

 

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 55-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին

զեկ.` Ա.Ավագյան

 

  1. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին

զեկ.` Տ.Պապանյան

 

  1. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի արևմտյան մուտքի խորհրդանիշի կառուցման մասին

զեկ.` Տ.Պապանյան

 

  1. Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին

զեկ.` Ս.Մարտիրոսյան

 

  1. ՀՀ վարչապետի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1159-Ա որոշման շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Վանաձոր համայնքում իրականացված ստուգումների արդյունքների մասին

 

զեկ.` Ա.Ավագյան

 

  1. Վանաձորի համայնքի ղեկավարի և Արմեն Հակոբյանի միջև կնքված 2008 թվականի մայիսի 22-ի թիվ 353 պայմանագիրը լուծարելու, Արմեն Հակոբյանի հողամասի վարձակալության 2015 թվականի նոյեմբերի 01-ի դրությամբ 1810219 (մեկ միլիոն ութ հարյուր տասը հազար երկու հարյուր տասնինը) ՀՀ դրամ պարտքը մարելու մասին

 

զեկ.` Ա.Իսպիրյան

You May Also Like

Leave a Reply