Համայնքի ավագանու հերթական նիստ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2015թ. հուլիսի 10-ին` ժամը 11.00-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը

Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

1. ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքի 2015թ. հողային հաշվեկշիռը հաստատելու մասին

զեկ.` Ա.Ղուկասյան
2. Վանաձորի համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու և Վանաձորի համայնքի ավագանու 2015 թվականի մայիսի 07-ի «Վանաձորի համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու և Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 102-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 28-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին
զեկ.` Մ.Գալստյան

3. Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 15-ի «Վանաձոր քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» թիվ 102-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.` Մ.Գալստյան

4. Վանաձորի համայնքի ավագանու 2014 թվականի փետրվարի 04-ի «Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 66-Ա և 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 67-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ.` Գ.Սիմոնյան

5. Վանաձորի համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 30-ի «Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Վանաձորի համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 30-ի թիվ 30-Ա որոշման հավելվածն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 31-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ.` Գ.Սիմոնյան

6. Վանաձորի համայնքի ավագանու 2014թվականի հունիսի 30-ի թիվ 31-Ա որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
զեկ.` Գ.Սիմոնյան

7. ՀՀ Լոռու մարզի Երկրապահ կամավորականների միության ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին

զեկ.` Ա.Իսպիրյան

You May Also Like

Leave a Reply