ՈՐՈՇՈՒՄ N 42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N  42

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ԼԱՄՊԵՐՈՎ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի          18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի գլխավոր փողոցների արտաքին լուսավորության փոխարինում լուսադիոդային էներգախնայող լամպերով» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
  2. Ծրագրի արժեքը սահմանել 125244000 (հարյուր քսանհինգ միլիոն երկու հարյուր քառասունչորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 50097600 (հիսուն միլիոն իննսունյոթ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի06 բաժնի 4-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/  հոդվածից:
  3. Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը
ԿՈՂՄ ( 24) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Կ. Ղուկասյան
Գ.Քալանթարյան Ա.Ավետյան
Ա.Գրիգորյան Ա.Սիրադեղյան
Խ.Վարդանյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Ա.Ափինյան Ս.Կարապետյան
Վ.Ավագյան Կ.Բեկչյան
Դ.Սիմոնյան Մ.Ապերյան
Ս.Մելքոնյան Դ.Հակոբյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան
Ա.Փելեշյան
Կ.Դավթյան
Ք. Մարուքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like