Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2019 թվականի N 88
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 03.06.2019թ. թիվ Կ-29/05/2019-34-0067 որոշումը,«Արտյոմ Սաքանյան»ԱՁ-ի կողմից տրամադրված հողամասի հատակագիծը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0434-0007 ծածկագրից 0.00456 հա մակերեսով հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես«անհայտ»քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0434-0007 ծածկագրից 0.00456հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն հողամասի հատակագծի:
2. Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0434-0007 ծածկագրից 0.00456հա մակերեսով հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
ԿՈՂՄ (19) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Ափինյան | Կ.Դավթյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Խաչատրյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ք. Մարուքյան | ||
Վ.Ավագյան | Ա.Սիրադեղյան | ||
Ս.Ղամբարյան | Վ.Կռոյան | ||
Ա.Լոքյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Ապերյան | Ռ.Մարգարյան | ||
Հ.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ