Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2019 թվականի N 84
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 62 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԸ ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԵՅԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նարինե Ալեքսեյի Մանուկյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1740952 և Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1742204 վկայականները, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի գնահատման թիվ 05/241902 հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 62 հասցեում գտնվող, Նարինե Ալեքսեյի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 99.4քմ մակերեսով ավտոտնակները՝ համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության՝ 705000 (յոթ հարյուր հինգ հազար) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Նարինե Ալեքսեյի Մանուկյանին:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Նարինե Մանուկյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 99.4քմ մակերեսով ավտոտնակների առուվաճառքի պայմանագիր:
ԿՈՂՄ ( 20) | ԴԵՄ( 1) | ՁԵՌՆՊԱՀ (3) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Դ.Հակոբյան | Կ.Բեկչյան | Ք. Մարուքյան |
Ա.Գրիգորյան | Ա.Փելեշյան | Ա.Կարապետյան | |
Վ.Դոխոյան | Կ.Դավթյան | Ս.Կարապետյան | |
Ա.Ափինյան | Ա.Խաչատրյան | ||
Հ.Մովսիսյան | Տ.Նազարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Վ.Ավագյան | Վ.Կռոյան | ||
Ս.Մելքոնյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Ղամբարյան | |||
Ա.Լոքյան | |||
Մ.Ապերյան | |||
Հ.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ