Մոտ 1000 նոր աշխատատեղի հնարավորություն՝ վանաձորցիների համար

Վանաձորի քաղաքապետն այսօր՝ նոյեմբերի 7-ին, հյուրընկալել էր Իտալիայում բնակվող, ծագումով վանաձորցի գործարար Գագիկ Սարուխանյանին։
Ըստ նախնական պայմանավորվածության, որը ձեռք էր բերվել դեռ ընտրություններից առաջ և որը վերահաստատվեց հանդիպման ընթացքում, Գագիկ Սարուխանյանը Վանաձորում մոտակա ամիսների ընթացքում կբացի մոտ 800-1000 նոր աշխատատեղ՝ կարի արտադրության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քաղաքապետն իր հերթին պարտավորություն ստանձնեց՝ իր ունեցած միջոցներով և հանրային իրազեկման եղանակով նպաստել աշխատատեղերի համալրմանը։ Աշխատակիցների միջին աշխատավարձը կկազմի 90-120 հազ. դրամ։

fb_img_14785384671078840
fb_img_14785384527998246

You May Also Like

Leave a Reply