Աշխատանքային խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ։ Ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտների պատասխանատու պաշտոնյաներն ու բաժինների պետերը։
Շաբաթվա անելիքների ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ համայնքի ղեկավարը հանձնարարականներ տվեց։
Առաջիկայում վանաձորյան մի քանի բակեր կկահավորվեն խաղահրապարակներով։
Համայնքի ղեկավարը հանձնարարեց կրկին շինաշխատանքներն սկսելուց առաջ տվյալ հատվածով անցնող ենթակառուցվածքների պատասխանատունեին զգուշացնել, որպեսզի շինարարությունը սկսելուց առաջ կատարեն անհրաժեշտ շտկումները։
Մրցութայնին գործընթացում են մի քանի փողոցների ու վերելակների նորոգման փաթեթները։

You May Also Like