Այսօր՝ աշխատանքային շաբաթվա սկզբին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտների պատասխանատու պաշտոնյաներն ու բաժինների պետերը։
Օրակարգում քննարկվեցին համայնքապետարանի աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին զեկուցեցին նախորդ շաբաթ կատարած աշխատանքների հաշվետվությունները։
Մի քանի շինարարական ծրագրեր մեկնարկելու ուղությամբ Արկադի Փելեշյանը աշխատակազմի առանձին բաժինների հանձնարարականներ տվեց՝ սահմանելով վերջնաժամկետներ։