Այսօր` մարտի 18-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին համայքապետարանի աշխատակազմի բաժինների պետերը։
Նախ համայնքի ղեկավրը լսեց նախորդ շաբաթվա աշխատանքների վերաբերյալ զեկուցումները։
Քննարկվեցին համայնքի առաջանահերթ խնդիրները և դրանց լուծման նպատակով գործընթացների իրականացումը:
Վանաձորի Երևանյան խճ․ 90 հանրակացարանի շենքի ամրացման համար տրվեցին ցուցումներ։
Հանձնրարական տրվեց Դեմիրճյան փողոցում վթարի հետևանքով վնասված լուսավորության հենասյունը անհապաղ վերականգնել, ինչպես նաև կատարել համապատասխան գործողություններ վնասի փոխհատուցման ուղղությամբ։
Հանձնրարականներ տրվեցին համայնքի կարիքների համար ծառայությունների գնումների գործընթացի, սուբենցիոն հայտերի հաստատման ընթացքի, ինչպես նաև համայնքապետարանի պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ։
Քննարկվեց Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման արարողության կազմակերպչական հարցեր։