Աշխատանքային խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր՝ հունիսի 24-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Շաբաթվա սկզբին ոլորտների պատասխանատու պաշտոնյաների և բաժինների պետերի հետ քննարկվեցին ընթացիկ աշխատանքներն ու պլանավորվեցին տարեկան ծրագրով նախատեսված այլ աշխատանքների մեկնարկները։
Ընթացիկ շաբաթվա մեջ կհայտարարվի համայնքի փողոցների փոսային նորոգման մրցույթը։
Կմեկնարկի սուբվենցիոն ծրագրով Դարպաս բնակավայրի թվով 5 փողոցի հիմնանորոգման համար մրցույթը։
Արկադի Փելեշյանի հանձնարարությամբ կազմվել և արդեն գնումների պլանում է ներառվել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հիմնանորոգման նախագիծը՝ 160 մլն դրամ արժողությամբ։ Վանաձորի ամենախոշոր մշակութային կենտրոններից մեկը կհիմնանորոգվի համայնքի միջոցներով։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարեց ներկայացնել թվով 3 բազմաբնակարան շենքի տանիքների նորոգման նախագծերը, որոնցից 2-ը Տարոն 1 թաղամասում են, մեկը՝ գլխավոր պողոտայում։

You May Also Like