Աշխատանքային խորհրդակցություն

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ ոլորտների պատասխանատու պաշտոնյաների և բաժինների պետերի մասնակցությամբ։
Խորհրդակցության օրակարգում քննարկվեցին համայնքի կարիքների համար գնումների իրականացման՝ մասնավորապես նոր աղբարկղեր ձեռքբերելու, սանմաքրման, քաղաքացիների սպասարկման և այլ հարցեր։
Արկադի Փելեշյանը հանձնարարեց քաղաքացիների դիմումներին պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում, անհաժեշտության դեպքում պարտերաբար տեղեկացնել քաղաքացիներին դրանց ընթացքի մասին։
Զեկուցեցին, որ արդեն պատրաստ են Վանաձորի թիվ 4 և Գուգարք բնակավայրի մանկապարտեզների շինարարության 2-րդ փուլի նախագիծ-նախահաշիվները, որոնք պետք է ներկայացվեն մրցույթի գործընթացն սկսելու համար։
Արկադի Փելեշյանի հանձնարարությամբ կազմվում են նաև բակերի նորոգման նոր նախագծեր։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարականներ տվեց բաժինների աշխատանքների առչությամբ։

You May Also Like