Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։
Շաբաթվա սկզբին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտների պատասխանատու պաշտոնյաների և բաժինների պետերի հետ քննարկվեցին առաջիկա անելիքները՝ շինարարությունների մեկնարկ, գնումների մրցույթներ, միջոցառումների կազմակերպչական հարցեր։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը դիտարկումներ կատարեց Վանաձորում իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ և հանձնարարականներ տվեց։
Արկադի Փելեշյանին զեկուցեցին, որ օրերս կհայտարարվի Գայի փողոցի սելավատարի կառուցան մրցույթը։