Այսօր՝ ապրիլի 11-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կարլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս տարի հունիսի 8-ին նշվելու Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը: Աշխատանքային խորհրդակցությանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկվել են Թանգարանի 50-ամյակին նվիրված միջոցառումները։
Համայնքը միջոցներ է տրամադրել հատուկ Թանգարանի կեսդարյան հոբելյանը մշակութային նոր ու հագեցած ծրագրով անցկացնելու համար։
Նախատաեսվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝
Հունիսի 8-ին կբացվի թանգարանի նոր մշտական ցուցադրությունը (համադրող՝ Վիգեն Գալստյան)։ Այն կուղեկցվի Վանաձորի կամերային նվագախմբի համերչգային ծրագրով ու երաժշտական կատարումներով:
Կտպագրվի նոր պատկերագիրք:
Հոբելյանական օրը Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համագործակցությամբ կբացվի Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Վանաձոր կբերվեն Փարաջանովի աշխատանքներից մի քանիսը։
Արկադի Փելեշյանը հանձնարարել է ջանք չխնայել միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու և վանաձորցիներին ու Վանաձորի հյուրերին իսկական մշակութային տոն պարգևելու համար։
Թանագարանի տնօրինության հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց աշխատանքային քննարկումներ անցկացնել հենց թանգարանում և անմիջականորեն հետևել աշխատանքներին։