Ապրիլի 9-ին Վանաձորում իրականացրած աշխատանքային շրջայցի ընթացքում մարզպետ Արամ Ղազարյանը և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շրջայց են կատարել Վանաձորում հիմնանորոգվող ու կառուցվող օբյեկտների շինհրապարակներում։
Նրանք այցելել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վարակաբանա կան բաժանմունքի նոր մասնաշենքի կառուցման շինհրապարակ:
Կառուցվում է երկհարկանի ինֆեկցիոն բաժանմունք՝ նախատեսված ստացիոնար 40 բուժառուի և 10 մահճակալ ինտենսիվ բուժման հիվանդների համար: Շենքը հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար, կահավորված կլինի համապատասխան սանհանգույցներով և թեքահարթակներով:
Նոր մասնաշենքը կունենա սպասասրահ, հետազոտման սենյակ, առանձին մուտքով մեկուսարան, ինտենսիվ բուժման 2 սրահներ, էքսպրես լաբորատորիա, ախտահանման բաժանմունք, հետազոտման սենյակներ, անձանակազմի հանդերձարաններ, հանգստի սենյակ:
Մարզպետ Արամ Ղազարյանը նշել է, որ կարևոր է, որ այս տեմպը պահպանվի մինչև շինարարության ավարտը և շենքը շահագործման հանձնվի սահմանված ժամկետներում ու բարձր որակով։
Մարզի ու համայնքի ղեկավարները այցելել են սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվող Հրաչյա Ներսիսյան փողոց՝ տեսնելու աշխատանքների ընթացքը: Աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ Ավարտը նախատեսված է 2024թ.-ի վերջին: Ծրագրի արժեքը 388.6 մլն դրամ է:
Այստեղ մարզպետ Արամ Ղազարյանը դիտարկումներ է կատարել, շինարարներին հանձնարարություններ տվել։
Արամ Ղազարյան և Արկադի Փելեշյանը եղել են նաև Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցում։ Դպրոցի շենքի կառուցումը մեկնարկել է դեռ 2022թ․-ին։ Այն իրականացվում է ՀՀ կառավարության միջոցներով։ Շինարարությունը նախատեսված է ավարտել 2024թ.-ին: