Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են Վանաձոր համայնքի Շահումյան, Գուգարք և Դարպաս բնակավայրեր

Ապրիլի 9-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են Վանաձոր համայնքի Շահումյան, Գուգարք և Դարպաս բնակավայրեր։
Շահումյան բնակավայրում 2023թ.-ին իրականացվել են 1,2,4,5,6,9 փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 179.6 մլն դրամ: Այս տարի կկառուցվի արդեն ասֆատտապատ ճանապարհի հարակից անձրևաջրատարը։
2024-ին Շահումյանում կկառուցվի լուսավորության համակարգ՝ 222 նոր հենասյուներով ու LED էներգախնայող լուսատուներով, ևս 100-ը կփոխարինվեն։ Ծրագրի ընդհանուր արժեքը 42 մլն դրամ է։
Մարզպետը և համայքապետը այցելել են Շահումյանի դպրոց, տեղում ծանոթացել խնդիրներին։
Պաշտոնյաները հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրների մասին։ Շահումյանի բնակիչները ահազանգում են՝ կոյուղու, որոշ հատվածներում նաև ջրագծերի խնդիր ունեն։
Գուգարք բնակավայրում 2023թ.-ին հիմանորոգվել են Էներգետիկների 5-րդ փողոցը և Քոթեջային 1,2,3,4,9-րդ փողոցները, կառուցվել է 14-րդ փողոցի սելավատարը:
Գուգարք բնակավայրում կառուցվում է մանկապարտեզ։ Այստեղ մանկապարտեզի առանձին շենք երբևէ չի եղել, թեև խմբեր գործում են համայնքի ենթակայության այլ ծենքի տարածքում։ Այժմ ընթանում է տիպային՝ 2 խմբի համար նախատեսված շենքի կառուցման առաջին փուլը՝ 90.2 մլն դրամ արժողությամբ:
Այս տարի նախատեսվում է իրականացնել
3-րդ,
6-րդ,
Աղայան և Քոթեջային 10-րդ փողոցների հիմնանորոգումները։
Գուգարքի բնակիչները մարզպետի ու համայնքի ղեկավարի հետ զրույցի ընթացքում փողոցների նորոգման ու ջրահեռացման հարցն են բարձրացրել։ Նշում են՝ արվող աշխատանքը տեսնում են ու լիահույս են, որ իրենց դռանն էլ կհասնի։
Դարպաս բնակավայրում անցած՝ 2023 թ․-ին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են 3-րդ և 4-րդ փողոցները՝ մայթերի սալարկմամբ, կառուցվել է անձրևաջրատար: Ծրագրի արժեքը 68.9 մլն դրամ է կազմել:
Այս տարի Դարպասում նախատեսվում է
1-ին փողոցի,
1-ին փողոցի 5-րդ նրբանցքի,
5-րդ փողոցի,
3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի,
5-րդ փողոցի 1-ին փակուղու և
7-րդ փողոցի հիմնանորոգումները։
Ծրագրի արժեքը 78 մլն 532․882 դրամ է։
Շահումյան, Գուգարք, Դարպաս բնակավայրերում հանդիպումներին բնակիչները բարձրացրել են տրանսպորտային երթևեկության, լուսավորության, կոյուղագծերի նորոգման, աղբահանության, ջրմատակարարման և այլ խնդիրներ: և մարզպետ Արամ Ղազարյանը, և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նշել է, որ խնդիրները լուծում են ստանալու։ Դրանք արձանագրվում են, քննարկվում և ըստ առաջնահերթությունների ու հրատապության կյանքի են կոչվում։

You May Also Like