2019 թվականի հուլիսի 18-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի մոտ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը ,որին մասնակցում էին առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետ Արման Մովսիսյանը,եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժինի պետ Վահագն Դավիթավյանը, ֆինանսական բաժնի պետի տեղակալ Արմինե Փանոյանը ։
Բաժնի պետերին հանձնարարականներ տրվեցին ավելի ինտենսիվացնել հարկային հավաքագրումները, ճիշտ պլանավորել աշխատանքները։
Հավելենք, որ 2019թ-ի առաջին 6 ամիսների դրությամբ Վանաձորի համայնքապետարանում արձանագրվել է սեփական եկամուտների աճ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 30 մլն 164 հազ 100դրամով։