Աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանի 2018 թ.-ի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

Վանաձոր համայնքի ղեկավարին ներկայացվող հաշվետվությունների շարքն ամփոփեց աշխատակազմի ղեկավարի հաշվետվությունը: Մինչ զեկույցին անցնելը, Մամիկոն Ասլանյանը խոսեց 2018 թ.-ին արձանագրված ձեռքբերումների և բացթողումների մասին: Քաղաքապետն ընդգծեց, որ հաշվետվություններն օգնում են հասկանալ և որոշել հաջորդ տարվա թիրախները, հստակեցնել անելիքները: Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը հանդես եկավ 2018 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետու զեկույցով:
2018 թ. ընթացքում նախապատրաստվել և հրավիրվել է համայնքի ավագանու 11 նիստ, 9-ը՝ հերթական, 2-ը՝ արտահերթ: Ըստ պատկանելիության առաքվել և արխիվացվել է ավագանու 140 որոշում:
Սահմանված կարգով տեղի են ունեցել 172 վարչական վարույթների լսումներ:
Սահմանված կարգով իրականացվել և ամփոփվել են հինգ հանրային լսումներ:
Սահմանված կարգով ապահովվել է 21 հանրային հավաքի իրազեկման ընդունվելն ի գիտություն:
Սահմանված կարգով ընթացք է տրվել համայնքի ղեկավարի 2060 որոշումների:
Իրականացվել է գործավարական հսկողություն 17 115 դիմումների, գրությունների և հանձնարարականների նկատմամբ:
2018 թվականի ընթացքում համակարգում ընդգրկված բոլոր բաժինները ստացել են 38 624 հանձնարարականների տեսքով գրություններ, որոնցից չի կատարվել ընդամենը 2-ը, ինչը համակարգի տեխնիկական առանձնահատկությունների հետևանք է, քանի որ հանձնարարականները կատարվել են փաստաթղթային կամ բանավոր գործառնական կարգով և չի արտացոլվել էլեկտրոնային կառավարման համակարգում: Թվով 156 հանձնարարականներ կատարվել են հանձնարարականի ժամկետի խախտումով, որոնց լրացուցիչ վերլուծությունը ցույց է տալիս, որ ճնշող մեծամասնության համար եղել են օբյեկտիվ պատճառներ:
Այսպիսով հանձնարարականների կատարման ցուցանիշը 99.9 տոկոս է, իսկ քաղաքացիների գրությունների բողոքների առումով կատարման ցուցանիշը 100 տոկոս արդյունավետություն ունի:
Սահմանված կարգով պատրաստվել և լրացվել են 26 համայնքային ծառայողի անձնական գործեր, իսկ թվով 135 պաշտոնի անձնագրերում կատարվել են փոփոխություններ:
Կազմակերպվել են համայնքի ղեկավարի 27, աշխատակազմի քարտուղարի 16 աշխատանքային խորհրդակցություններ, որից 2-ը ողջ աշխատակազմի անդամների մասնակցությամբ:
Աշխատակազմի ղեկավարի կողմից օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում տրվել է 487 հրաման:
Որպես տարածքային պատասխանատու աշխատակազմի ղեկավարը համակարգել է համապետական երկու շաբաթօրյակների աշխատանքները պատասխանատու տարածքներում:
2018թ. կազմակերպվել է համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների և դրանց հիմքերի արխիվացման գործընթացը, որի արդյունքում հաշվառվել է 404 գիրք:
Աշխատանքներ են տարվել համայնքապետարանի տեխնիկական հագեցվածությունը պատշաճ մակարդակի բերելու, քաղաքի տարբեր մասերում տեսախցիկների տեղադրման, ինչպես նաև համայնքապետարանում կարգապահությունը վերահսկելու ուղղությամբ:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակում 2018 թվականին իրականացվել է՝
1. Քաղաքացիների խորհրդատվություն և ուղղորդում – 2800 քաղաքացիներ;
2. Աղբահանության վճարի վերահաշվարկ – 2 563 դիմումներ
3. Ճարտարապետության և քաղաքաշինության հարցերով խորհրդատվություն և փաստաթղթերի տրամադրում – 1848 քաղաքացի
4. Սպասարկվել են՝
ա/ գույքահարկի գծով – 19938 քաղաքացիներ
բ/ հողի հարկի գծով – 6727 քաղաքացիներ
5. Տրամադրվել են որոշումներ – 956 հատ ​
Նախորդ 2017 թվականի համեմատ 2018 թվականին արձանագրվել է համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության զգալի աճ: Մասնավորապես՝​

Մտիցներ​​​​​-​15%
Ելիցներ​​​​​-​6%
Համայնքի ղեկավարի որոշումներ​​-​34%
Համայնքի ավագանու որոշումներ​​-​27%
Հրամաններ​​​​​-​8%
Կարգադրություններ​​​​-​29%

Աշխատակազմի ղեկավարը 2018թ. մասնակցել է Հայաստանի Համայնքների միության, տարբեր հանրապետական և միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարների, դսաընթացների և քննարկումների: Մասնակցել է Բաթումի քաղաքում քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին:

You May Also Like