Պաշտոն․ Վարքաբան (1 հաստիք Վանաձոր)
Կազմակերպություն․ Վանաձորի համայնքապետարան
Աշխատանքի վայր․ Վանաձոր և Գյումրի համայնքներ
Դիմելու վերջնաժամկետ․ 01-ը հոկտեմբերի , 2022թ
Աշխատանքի տևողություն․ 19 ամիս 25% ծանրաբեռնվածությամբ (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի ակնկալվող մեկնարկ 10-ը հոկտեմբերի, 2022թ
Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (Alliance for Better City Governance (ABC.GoV) ծրագիրը։ Ծրագրի նպատակն է․նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։
Ծրագրի շրջանակներում՝ միջավայրի և վարքագծային փոփոխություններին ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով Ծրագիրը փնտրում է համապատասխան որակավորումներով վարքաբանության մասնագետի։
Վարքաբանի հիմնական պարտականությունները
- Աջակցություն միջավայրի և վարքագծային փոփոխությանն ուղղված ելակետային հետազոտությանը։
- Խորհրդատվական և վերլուծական աշխատանք հանրությանն ուղղված ուղերձների մշակման միջոցառումների և հաղորդակցության արշավների ընթացքում
- Աշխատանք համայնքների, դպրոցների, ՔՀԿ-ների, ինչպես նաև ծրագրի շրջակա միջավայրի և հանրային կրթության փորձագետների հետ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանման, վարքագծի փոփոխութան, ինչպես նաև կանաչ կառավարման մշակույթի ներդրմանը
- Աջակցություն ծրագրի հաղորդակցության և տեսանելիության ապահովման գործողություններին, ուղղված շրջակա միջավայրի պահպանման և վարքագծի փոփոխությանը։
Պահանջվող որակավորումներ․
- Բարձրագույն կրթություն, սոցիալական գիտությունների, վարքաբանության, հոգեբանության կամ հարակից ոլորտներում։
- Ծանոթություն վարքաբանության, վարքագծի փոփոխության հանգեցնող հաղորդակցության մեթոդներին և գործինքերին։
- Գործնական փորձ վերը նշված գիտելիքները կիրառելու՝ վարքագծային փոփոխություններին ուղղված արշավների/նախաձեռնությունների պլանավարման և իրականացման միջոցով։
- Հետազոտական և վերլուծական հմտություններ։
- Բնապահպանական խնդիրների վերաբերյալ գիտելիքներ։
- Անգլերենի իմացություն։
Ծրագրի բաղադրիչներն են․
- Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
- Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
- Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների գործարկման ոլորտներում։
Վարձատրություն: Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավել, քան նախատեսված է ծրագրի բյուջեով
Ինչպե՞ս դիմել․
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն ինքնակենսագրությունը (CV) և հետաքրության նամակը (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ – 1 էջի սահմաններում), հայերեն լեզվով հետևյալ էլելկտրոնային փոստին․ vanadzorcity@mail.ru՝ վերնագրում նշելով «ԿԿԿ ԴԱՇԻՆՔ / Վարքաբան»։
Դիմումների վերջնաժամկետն է 2022թ հոկտեմբերի 1-ը։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվում։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից առաջին փուլն անցած դիմորդները։