Հունվարի 18-ին Վանաձորի համայնքապետարանում կայացան աշխատանքային քննարկումներ համայնքի կողմից 2022 թվականի համար սուբվենցիոն ծրագրերի նախնական առաջարկությունների վերաբերյալ:
Քննարկումները վարում էր աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը: Մասնակցում էին Լոռու մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաև Գուգարք, Դարպաս և Շահումյան համայնքների պատասխանատու ներկայացուցիչներ:
Քննարկումների անհրաժշտությունը պայմանավորված էր 2022 թվականի հունվարի 13-ին ՀՀ կառավարության կողմից 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ, որով փոփոխություն էր կատարավել պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման պայմանների մեջ:
Փոփոխությունները նախատեսում են համայնքներում նախադպրոցական հաստատությունների կառուցման նպատակով պետական բյուջեից համաֆինանսավորման չափը հասցնել 70 տոկոսի, իսկ համայնքինը ՝ 30 տոկոսի: Նախատեսվում է նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացնել գյուղական բնակավայրերի հեռագնա արոտների ճանապարհների բարելավումներ, ինչը շատ կարևոր է Վանաձոր համայնքի կազմում ընդգրկված Գուգարք , Բազում և Շահումյան բնակավայրերում գյուղատնտսության կայուն զարգացման համար:
Քննարկումների արդյունքում ուրվագծվեցին այն ուղղությունները , որոնց շրջնակներում կկազմվեն Վանաձոր համայնքի 2022 թվականի համար սուբվենցիոն ծրագրերի նախնական առաջարկությունները, ուր առաջնահերթ ներկայացված կլինեն նաև Գուգարք, Դարպաս և Շահումյան նախկին համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագրերում ընդգրկված խնդիրները և առաջնահերթությունները: