Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, աշխատակազմի բաժինների պետերը՝ աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանի գլխավորությամբ: Քննարկման առանցքում բյուջետային գործընթացներն էին և 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթությունները: Քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր և տրվեցին հանձնարարականներ: