Աշխատանքային խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Համայնքապետարանի աշխատակազմի ոլորտների պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկվեցին համայնքապետարանի աշխատանքներին վերաբերող հարցեր։
Արկադի Փելեշյանն անդրադարձավ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին առնչվող հարցերի։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարեց բոլոր բաժիններին հնարավորինս արագ ավարտել քաղաքացիների գործերը։
Քննարկվեցին մեկնարկին սպասող շինարարությունների հետ կապված հարցեր։
Մի շարք ծրագրեր մրցութային փուլում են։

You May Also Like