Այսօր` հուլիսի 22-ին, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտների պատասխանատու պաշտոնյաներն ու բաժինների պետերը։
Աշխատանքային խորհրդակցության օրակարգում համայնքի առօրյա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր էին։
Արկադի Փելեշյանն իր ամենօրյա շրջայցերի ընթացքում, ընթացիկ աշխատանքները դիտելով, պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարականներ տվեց։
Արկադի Փելեշյանը հանձնարարեց ունեցած տնտեսումները հաշվարկել և դիտարկել ևս մեկ փողոցի նորոգում։
Քննարկվեցին մեկնարկող շինաշխատանքների վերբերյալ հարցեր։