Հունիսի 14-ն Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպել էր արշավ՝ «Նվիրիր արյուն, նվիրիր պլազմա, նվիրիր կյանք. արա դա հաճախ» խորագրով:
Արշավը միտված է խրախուսելու արյան կամավոր դոնորությունը՝ հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով:
Օրվա կապակցությամբ Լոռու մարզային արյան փոխներարկման կայանում անցկացվեց միջոցառում։ Արյան դոնորի համաշխարհային օրվա առթիվ կենտրոնի աշխատակինցներին ու արյունատվության եկած քաղաքացիներին ողջունել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովհան եպիսկոպոս Հակոբյանը։
Կենտրոնի տնօրեն Լիանա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց արյան կամավոր դոնորներից և նշեց, թե որքան կարևոր է դոնոր դառնալը կյանքեր փրկելու համար։
Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը օրվա կապակցությամբ շնորհավորոգիր հանձնեց Կենտրոնի անձնակազմին՝ ի դեմս տնօրենի, և շնորհակալություն հայտնեց խիստ կարևոր առաքելության` մարդու կյանքի փրկությանն ուղղված ջանքերի համար:
Հանդիսավոր մասն ավարտելուց հետո կատարվեց արյունատվություն։ Համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ևս դարձան արյան դոնորներ։