Արտյոմ Գագիկի Գրիգորյան
Ծնվել է 1981թ. մայիսի 9-ին` Վանաձոր քաղաքում:
1988-1996թթ. սովորել է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցում:
1996-1998թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին կից Վանաձորի հենակետային վարժարանում:
1998-2003թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կոմերցիա և ապրանքագիտություն ֆակուլտետի ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձագիտություն բաժինը` ստանալով տնտեսագետ-ապրանքագետի որակավորում:
2003-2006թթ. սովորել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի <<Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ>> մասնագիտության գծով ասպիրանտուրայում:
2006թ.պաշտպանել է <<Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի զարգացման առանձնահատկությունները>> թեմայով ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2004-2007թթ. աշխատել է <<Հրաշք Ապագա>>ՍՊԸ-ում `որպես տնօրեն:
2007-2009թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում և <<Մխիթար Գոշ >> հայ-ռուսական միջազգային համալսարանում որպես տնտեսագիտության դասախոս:
2007-2008թթ. աշխատել է Հայբիզնեսբանկ ՓԲԸ <<Վանաձոր>> մասնաճյուղում` որպես վարկային մասնագետ:
2009թ. տնտեսագիտություն մասնագիտությամբ ստացել է դոցենտի գիտական կոչում:
2012թ. ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ:
2016թ. վերընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ:
2017թ. նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ:
2017թ. նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: