Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստների

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանին և Ռոզա Մխիթարյանին, <<Արվեստագետ>> կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Իվան Անտոնյանին։
Վերջինս <<Արվեստագետ>>-ի խորհրդի կողմից շնորհակալություն հայտնեց և Արկադի Փելեշյանին շնորհեց <<Հովհ․ Թումանյան – 150>> մեդալ՝ Լոռու արվեստագետներին սատարելու, կազմակերպության գրահրատարակչական գործունեությանն աջակցելու համար։
Հայրենիքին մատուցած ծառայությունների և թատերարվեստում ներդրած մեծ ավանդի համար Մեդալներ շնորհվեցին Հակոբ Ազիզյանի և Ռոզա Մխիթարյանին։
Արկադի Փելեշյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար, խաղաղություն և բարեկեցություն բարեմաղթել։

You May Also Like