Հարգարժան Վարպետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 81-ամյակի կապակցությամբ:
Ահռելի է Ձեր ավանդը կինոարվեստի զարգացման գործում: Այն նվիրումը, որով տասնամյակներ շարունակ ծառայել եք կինոարվեստին, ակնածանքի և խոնարհման է արժանի: Հայկական մշակույթը մշտապես բարձր մակարդակով ներկայացրել եք աշխարհում: Ձեր հաղթանակները հայ ժողովրդի հաղթանակներն են: Մեծարգո Վարպետ, Ձեր անցած ճանապարհը, ստեղծած արժեքները հրաշալի օրինակ են սերունդների համար: Դրանք հզոր հիմք են, որի վրա, վստահ եմ, վերստին բարձրանալու է հայկական կինոարվեստը և շնչելու է նորովի:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք: