Այսօր ազգային կինոյի մեծ Վարպետ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Արտավազդ Փելեշյանի 85-ամյակն է։

Այսօր ազգային կինոյի մեծ Վարպետ, համաշխարհային կինոյի զարգացման երախտավոր, միջազգային բացառիկ մրցանակների ու պարգևների կրող, վանաձորցի, Վանաձորի պատվավոր քաղաքացի Արտավազդ Փելեշյանի 85-ամյակն է։
<<Հարգարժան վարպետ, մեծ հպարտությամբ ու գորովանքով շնորհավորում ենք Ձեզ 85-ամյա հոբոլյանի առթիվ։ Փելեշյանական ձեռագիրը անջնջելի հետք է դրել համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Ձեր ֆիլմերը, տաղանդի ու վարպետության բացառիկ օրինակներ են, իսկ աշխատությունները ՝դասագիրք են կինոյի մոգական աշխարհը բացահայտելու համար։ Դուք մեր ազգային հպարտության սյուներից մեկն եք, որի շնորհիվ մենք ներկայանում ենք աշխարհին։
Սիրելի վարպետ, շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, եռանդ, ստեղծագործելու և Ձեր տաղանդի ու փիլիսոփայության նոր աստիճանները մարդկության համար բացահայտելու կորով>>։

You May Also Like