Սահմանված կարգով հրավիրվեց Վանաձորի ավագանու արտահերթ նիստ

2017 թվականի փետրվարի 27-ին Վանաձորի համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, առաջնորդվելով տեղական «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հոդված 65-ով, ուր, մասնավորապես, ասվում է , որ  ավագանու արտահերթ նիստը գումարում է համայնքի ղեկավարը և նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
Ինչու արտահերթ, քանի որ հերթական նիստ հնարավոր է հրավիրել, եթե ավագանին նախորդ նիստում որոշում է ավագանու հերթական նիստը: Իսկ նախորդ  նիստ չի կայացել:
Արտահերթ նիստը հրավիրվեց սահմանված կարգով , սակայն չկայացավ , քանի որ նիստին բացակայում էին Վանաձորի ավագանու բոլոր խմբակցությունների բոլոր անդամները, բացառությամբ նիստը վարողի ՝ համայնքի ղեկավարից, ով նաև ավագանու անդամ է:
Վանաձորի քաղաքապետ, ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը իր խոսքում, և լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասն բացատրեց Վանաձորում և Գյումրիում տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրական նոր փոփոխությունները, առանց դրանց մեկնաբանությունների: Նա նաև մանրամասն ներկայացրեց  ՏԻՄ օրենքի  64-րդ հոդվածի վերաբերյալ  իր անձնական  տեսակետը:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like

Leave a Reply