Վանաձորի համայնքի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ 2015թ. օգոստոսի 24-ին հրավիրված ավագանու նիստում քննարկվեց քաղաքի ջրամատակարարման համակարգի փոփոխման ու արդիականացման աշխատանքների ընթացքում առաջացած ու լուծում պահանջող մի շարք խնդրահարույց հարցեր՝ մասնավորապես ջրագծերի փոխարինման պատճառով փողոցների անբարեկարգ վիճակն ու 9 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշվեց ուղերձ հղել հանրապետության վարչապետին:
Վանաձորի համայնքի ավագանու անդամների նախաձեռնությամբ 2015թ. օգոստոսի 26-ին հրավիրված ավագանու նիստում 10 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշվեց չեղյալ ճանաչել ավագանու 2015թ. օգոստոսի 24-ի թիվ 01 ուղերձն ու պատկան մարմինների մասնակցությամբ առկա խնդիրներին անդրադառնալ ս/թ սեպտեմբերի 10-ին նախատեսված համատեղ քննարկման ընթացքում: