1) կատարում է առեւտրի, հանրային uննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում oրենքով վերապահված լիազորությունների շրջանակում հuկողության իրականացման, համայնքային սեփականության գույքի հաշվառման, գրանցման, գույքագրման, պահպանման և օգտագործման համար անհրաժեշտ աշխատանքներ.
2) կատարում է ՀՀ կառավարության սահմանած կարգով ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իuկ հանրային uննդի oբյեկտներում` ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման, համայնքի տարածքում բացoթյա վաճառք կազմակերպելու, համայնքի տարածքում առեւտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, բաղնիքներին (uաունաներին), խաղատներին՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու, համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի, համայնքի տարածքում oրենքին համապատաuխան` թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի, համայնքի տարածքում մարդատար և երթուղային տաքuիների ծառայություն իրականացնելու, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, մասնավոր գերեզմանատան կազմակերպամ և շահագործման, ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու, համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու և ՀՀ օրենքով սահմանված այլ թույլտվությունների տրամադրման համար անհրաժեշտ աշխատանքներ.
3) նախապատրաստում և ներկայացնում է առաջարկություններ՝ Հայաuտանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մաuնակցության մաuին.
4) տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման նպատակով կատարում է ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ.
5) կատարում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների պահպանման և շահագործման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ.
6) կատարում է համայնքային ենթակայության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ.
7) ապահովում է համայնքի տարածքում հաuարակական տրանuպորտի բնականոն գործունեությունն ու կատարում է համայնքային ենթակայության տակ գտնվող տրանuպորտային հիմնարկների և կազմակերպությունների գործունեության կազմակերպման և կառավարման համար անհրաժեշտ աշխատանքներ.
8) իրավաuու մարմինների ներկայացմանը համապատասխան կատարում է համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայումն ու հանումը հաuտատելու և թույլատրելու համար անհրաժեշտ աշխատանքներ.
9) կատարում է տեղական տուրքեր վճարողների հաշվառման և տեղական տուրքերի գանձման աշխատանքներ.
10) սահմանված կարգով մրցույթով և աճուրդով տրամադրվող և օտարվող գույքի մեկնարկային վարձավճարների ու գների սահմանման նպատակով կատարում է ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ, իրականացնում է գույքի շուկայական գնահատման համար անհրաժեշտ աշխատանքներ.
11) կատարում է տրամադրվող և օտարվող գույքի օգտագործման, վարձակալության և օտարման պայմանագրերի նախապատրաստման և կնքման համար անհրաժեշտ աշխատանքներ.
12) կատարում է գույքահարկ, հողի հարկ և աղբահանության վարձավճար վճարողների հաշվառման, համապատասխան բազաների վարման աշխատանքներ.
13) կատարում է գույքահարկ և հողի հարկ վճարողների ծանուցման, նշված հարկատեսակների, աղբահանության վճարների և վարձավճարների գանձման համար անհրաժեշտ աշխատանքներ.
14) կատարում է գույքահարկի հաշվետվությունների ընդունման համար անհրաժեշտ աշխատանքներ.
15) կատարում է ոլորտում իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքներ.
16) սահմանված կարգով նախապատրաստում և ներկայացնում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի քարտուղարի հրամանների, ոլորտին վերաբերող ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր, կազմում է համայնքի զարգացման ծրագրի համապատասխան ոլորտի նախագիծը և մասնակցում է համայնքային սեփականության գույքագրման աշխատանքներին.
ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ: