Մայիսի 14-ին կայացավ Վանաձորի ավագանու հերթական նիստը: Նիստի օրակարգի քննարկումից առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը ներկայացրեց տեղեկատվություն «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանի և նրան համախոհ երիտասարդների կողմից «Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք» նախագծի շրջանակներում նախաձեռնությունների վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում տասն օրից սպասվում է շուրջ 40 կազմակերպությունների այց Վանաձոր քաղաք: Ծրագիրն իրականացնող կազմակերպություններն առաջարկում են Վանաձորի քաղաքապետին և ավագանուն Շ. Ազանվուրի անվան այգում ստեղծել Համահայկական երիտասարդական անկյուն, ինչի համար անհրաժեշտ կլինի նաև ավագանու համաձայնությունը: Ավագանին ի գիտություն ընդունեց տեղեկատվությունը և փախադարձ համաձայնությումբ որոշեց մայիսի 25-ին արտագնա նիստ անցկացնել այն վայրում , որտեղ պետք է ստեղծվի Համահայկական երիտասարդական անկյունը: Սա առաջին դեպքն է Վանաձորի ավագանու գործունեության պատմության մեջ , երբ արտագնա նիստ է պլանավորվում՝ նվիրված երիտասարդների խնդիրներին:
Վանաձորի ավագանին միաձայն իր համաձայնությունը տվեց Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային կենտրոնացված համակարգի տնօրենի պաշտոնում Խորեն Գասպարյանի թեկնածությանը՝: Միաձայն հաստատվեց նաև Սպարտակ Ջամվելյանի թեկնածությունը Վանաձորի քաղաքային կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնում: Այնուհետ ավագանին քննարկեց շուրջ մեկ ու կես տասնյակ օրակարգային հարցերը:
Հողի հարկի և գույքահարկի արտոնություններ կիրառվեցին Հայրենական Մեծպատերազմի վետերաններին , իսկ գույքահարկի գծով՝ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը: Վանաձորի բյուջեից ըստ նախահաշվի գումար հատակացվեց քաղաքի Բաղրամյան, Լոռվա հրապարակի, էստակադաների, Թումանյան հրապարակը Հալաբյան փողոցին կապող կամրջի մետաղական բազրիքների և եզրաքարերի վերանորգման և ներկման աշխատանքների համար; Սակայն ավագանին համաձայնեց քաղաքապետի հետ այն հարցում, որ նախատեսված գումարը բավարար չէ կամրջի վրա անհրաժեշտ մինիմալ աշխատանքներ կատարելու համար և որոշվեց ավագնու հաջորդ նիստի օրակարգում ներառել այդ նպատակով լրացուցիչ ֆինանսների հատկացման հարցը:
Վանաձորի ավագանին գումար հատակացրեց նաև Արջուտի աղբաթափման վայր տանող ճանապարհի վերանորոգման նպատակով, քանի որ այն դարձել է անանցանելի և վտանգում է քաղաքի աղբաթափման աշխատանքների արդյունվետ իրականցումը: Ավագանու անդամները մտահոգություն հայտնեցին նաև Վանաձորի քաղաքային այգու սանիտարական վիճակի և լուսավորության բացակայության վերաբերյալ :
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը տեղեկացրեց, որ սեպտեմբեր ամսին լրանում է վարձակալի պայմանագիրը և քաղաքապետարանը նպատակ չունի այն երկարացնել «Արծիվ» ՍՊԸ-ի հետ: Քաղաքապետը վստահեցրեց, որ հաջորդ տարի Վանաձորի քաղաքային այգին կունենա բարետես ու խնամված տեսք և կդառնա վանաձորցիների հանգստի սիրած վայրերից մեկը: Ավագանին համաձայնեց Սերյոժա Խնկանոսի Ավետյանին նվիրված հուշաքարի տեղադրման առաջարկին: վանաձորի ավագանին քննարկեց և որոշումներ կայացրեց օրակարգում ընդգրկված նաև այլ հարցերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու որոշումներին քաղաքացիները կարող են ծանոթանալ www.vanadzor.am կայքում:
Էդիկ Հովսեփյան