«Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավը Վանաձորում

Առողջապահության նախարարությունը վերսկսել է «Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավը:
Այսօր «Առողջ ապրելակերպի» արշավներ են անցկացվել Վանաձորում։
«Առողջ ապրելը սովորություն է» խորագրով տարբեր ակցիաները մեկ նպատակ ունեն, սովորեցնել ու սովորություն դարձնել առողջ ապրելակերպ վարելը։
Առողջ ապրելակերպի հիմնական միջոցառումը տեղի ունեցավ Հայքի հրապարակում։ Այստեղ տեղադրված տաղավարնելում ներկայացվել են առողջ սննդի ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ, նկարներ։ Քաղաքացիները հնարավորություն ունեցել մասնակցելու քայլարշավի, սպորտային տարատեսակ խաղերի և ԱԱՊ օղակի տաղավարներում անցնելու սքրինինգային տարբեր հետազոտություններ:
Վանաձոր Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել անցկացվող ակցիաներին։
Կազմակերպիչները վստահեցրել են, որ նման միջոցառումներ կազմակերպվելու են այնքան ժամանակ, մինչև առողջ ապրելակերպը իսկապես սովորություն դառնա:
  • aroghj 3
  • aroghj 6
  • aroghj 1
  • aroghj 4
  • aroghj 5
  • aroghj

You May Also Like